«ՖԲ-յան հարգելի օգտատեր». Ռուբեն Հակոբյան
Advertisement 1000 x 90

«ՖԲ-յան հարգելի օգտատեր». Ռուբեն Հակոբյան

Ռուբեն Հակոբյանի ֆեյսբույան էջից.

«ՖԲ-յան հարգելի օգտատեր

Այսօրվանից ձեր ուշադրությանն եմ ներկայացնելու վեց թողարկումներից բաղկացած «ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ» խորագրով հեռուստանախագիծը։

Իմ տեսակետն եմ ներկայացնում հետևյալի մասին.

– որո՞նք էին արցախյան ազատամարտի պարտության հիմնական պատճառները,

– ե՞րբ, ինչու՞ և ինչպե՞ս Արցախը դուրս մնաց բանակցային ձևաչափից,

– կարո՞ղ էր, արդյոք, տեղի չունենար 44- օրյա պատերազմը… Եթե այո, ապա ե՞րբ, ովքե՞ր և ինչպե՞ս թշնամուն «հրահանգեցին» վերսկսել պատերազմը,

– բուն պատերազմի ընթացքի, բարձրագույն հրամանատարական կազմի, մասնավորապես, Գերագույն Գլխավոր հրամանատարի գործունեության, վարչապետի տիկնոջ՝ բունկերում հայտնվելու հետևանքների, կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրման մասին,

– ե՞րբ, ինչպե՞ս և ովքե՞ր ծնեցին Նիկոլ Փաշինյան երևույթը, կարո՞ղ էր, արդյոք, կանխվեր 2018-ի գարնանը նրա կողմից իշխանության զավթումը։ Եթե այո, ապա…

– և, վերջապես, ինչպես ազատվել Նիկոլ Փաշինյան երևույթից և կասեցնել պետության ամենօրյա գահավիժումը։

Հեռուստանախագծի թողարկումները կտեղադրվեն իմ ՖԲ-յան էջում՝ առաջիկա երկու շաբաթների ընթացքում՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 22.00-ին։

Ցանկացողները կարող են ամբողջական թողարկումը տարածել՝ առանց իմ համաձայնության։

Բարի դիտում»։



Նման նյութեր