Էրդողանի «ախրանան» նախապատրաստելու է Էրդողանի այցը Վարանդա, որ վերջինս Ալիևի հետ համատեղ մասնակցի նորակառույց օդանավակայանի պաշտոնական բացմանը
Advertisement 1000 x 90

Էրդողանի «ախրանան» նախապատրաստելու է Էրդողանի այցը Վարանդա, որ վերջինս Ալիևի հետ համատեղ մասնակցի նորակառույց օդանավակայանի պաշտոնական բացմանը

Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումներից.

«Թուրք֊ադրբեջանական ահաբեկչական ուժերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Վարանդայի շրջան են ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անվտանգության ծառայության աշխատակիցները։ Էրդողանի «ախրանան» նախապատրաստելու է Էրդողանի այցը Վարանդա, որ վերջինս Ալիևի հետ համատեղ մասնակցի նորակառույց օդանավակայանի պաշտոնական բացմանը։

Փաստացի ունենք կանխատեսելի իրավիճակ, երբ օկուպանտները ակտիվ լեգիտիմացնում են Արցախի շրջանների օկուպացիան։

Իհարկե ոչ մի զարմանալի բան չկա,բա պետք է լիգիտիմացն են ՜ հո սուտի “խաղաղություն֊մաղաղություն” մեզ հետ չեն խաղաղա։

Այստեղ հարցը մի քիչ ուրիշ տիրույթում է։ Այսինքն՝ կհամարձակվե՞ն Հայաստանի Հանրապետության սուպերխաղաղասեր իշխանությունները ինչ որ մի կերպ հրապարակավ արտահայտել անհամաձայնություն օկուպանտների կողմից այս կարգի ապակայունացնող քայլերի հետ։

Թե՞ կրկին կսահմանափակվեն հպարտ քաղաքացիներին համոզելով, որ Ապագա Կա՛»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/903179010590701

 



Նման նյութեր