Օպերային երգչուհի Մանե Գալոյանն «Օպերալիա» մրցույթի ընթացքում արժանացել հանդիսատեսի համակրանք մրցանակին, հայտնում է OK Magazine-ը։ Այս տարի մրցույթը երկրորդ անգամ անց է կացվել Մոսկվայում։
Մրցույթի հիմնադիր Պլասիդո Դոմինգոն անձամբ է հանձնել մրցանակները տաս ֆինալիստներին։ Գլխավոր մրցանակները ստացել են Վիկտորյա Կարկաչեւան (մեցո-սոպրանո, Ռուսաստան) եւ Իվան Այոն-Ռիվասը (տենոր, Պերու)։ Հանդիատեսի քվեարկության արդյունքում հանդիսատեսի համակրանք Rolex մրցանակը հանձնվել է Մանե Գալոյանին (սոպրանո, Հայաստան) եւ Իվան Այոն-Ռիվասին (տենոր, Պերու)։
Ի դեպ, Պլասիդո Դոմինգոն «Օպերալիա» (Operalia) մրցույթը հիմնել է 1993թ․-ին։
news.am