«Նոյեմբերի առաջին տասնօրյակում վճռվելու է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը». Գևորգ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Նոյեմբերի առաջին տասնօրյակում վճռվելու է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը». Գևորգ Գևորգյան

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Նոյեմբերի առաջին տասնօրյակում վճռվելու է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը:

Երբ անհայրենիքն ասում է խաղաղության դարաշրջան, նշանակում է երկարատև, սոսկալի պատերազմ ամբողջ տարածաշրջանում:

Սյունիքի միջանցքով, որ օրը ադրբեջանը կարողացավ ցամաքային անխափան կապ ունենալ, այդ օրը մենք վերջակետ ենք դնելու ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանային խաղաղության վրա, ընդ որում երկարատև: Բախվելու են գերտերությունների աշխարհաքաղաքական շահերը:

Իրանը պայքարելու է իր ցամաքային կապի համար՝ Պարսից ծոցից Սև ծով, և այդ մասին պաշտոնական Թեհրանը արդեն հայտարարել է, ընդգծելով, որ չի ընդունելու իր հարևանների հետ սահմանների որևէ փոփոխություն:

ադրբեջանը և թուրքիան ռազմական ագրեսիայով փորձելու են պահել այդ միջանցքը:

ՌԴ-ն իր գերակայությունը այստեղ պահելու համար բազմավեկտոր քաղաքականությունից անցնելու է հստակ քայլերի:

Վրաստանը, ինչպես 90-ականներին և այս 44-օրյա պատերազմի օրերին, մեղմ ասած՝ չի նեղացնելու ադրբեջանին և թուրքիային:

Փաստացի, Սյունիքի միջանցքը հանձնելով, Հարավային Կովկասը դառնալու է վառոդի տակառ, որը ցանկացած պահի կարող է պայթել ազգադավի և իր դաշնակիցների՝ թուրք-ադրբեջանական տանդեմի համագործակցության արդյունքում»:



Նման նյութեր