Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից.
«Քայլիստ Ռուբե՛ն, Արցախն այս օրին հասցնողը դավաճանից էլ վատն է (լուսանկար)
ԱԺ փոխխոսնակի պաշտոնը զբաղեցնող անգրագետ Ռուբենը շատ վատ զգաց, երբ պատգամավոր Գեղամ Մանուկյանն իրերն իրենց անունով անվանեց և ժամանակին հայտնի ֆեյք կուսակցության հիմնադիր, հիմա էլ Արցախն ուրացող Վիգեն Խաչատրյանին անվանեց դավաճան…
Գեղամ Մանուկյանը շատ մեղմ ասեց… Միայն Արցախն ուրացողը չէ , որ դավաճան է… Արցախն այս վիճակին հասցրած, դիտավորյալ բանակցային գործընթացը տապալած, դիտավորյալ պատերազմը սանձազերծած, դիտավորյալ կործանարար պատերազմը չդադարեցրած, դիտավորյալ բանակը ոչնչացրած, դիտավորյալ հազարավոր կյանքեր զոհաբերած, դիտավորյալ զինվորներին գերի հանձնած, պատերազմից հետո դիտավորյալ թուրքերին հողեր նվիրող, թուրքի դեմ ծնկած, նվաստացող, ընդամենը 30 տոկոս ընտրողների կողմից ընտրված, բայց պետության և հայության դեմ «ծողովրդի» անունից հանցագործություններ գործող, ստախոս, կեղծարար, մանիպուլյատոր ղեկավարը ոչ միայն դավաճան է, այլև….
Ի դեպ, նույնպիսի դավաճան են նաև կապիտուլյանտին ծառայող և սպասարկող Ռուբենին նմանները …
Արցախի այս երկու քարտեզներին նայող նորմալ մարդը շատ լավ գիտի, թե ո՛վ է դավաճանը…
Դավաճան կապիտուլյանտին սպասարկող դավաճան Ռուբե՛ն, որտե՞ղ է Արցախի 75 տոկոսը…»: