«Մեզ սովորեցրեցիք հայրենիք սիրել, իսկ հայրենիքին սպառնացող վտանգի պահին դուք լռեցիք… ու լռում եք արդեն 1 տարի։ Իսկ հայրենիքը մաս-մաս նվիրում են թշնամուն…». Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Մեզ սովորեցրեցիք հայրենիք սիրել, իսկ հայրենիքին սպառնացող վտանգի պահին դուք լռեցիք… ու լռում եք արդեն 1 տարի։ Իսկ հայրենիքը մաս-մաս նվիրում են թշնամուն…». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Ինձ անհայրենիք նիկոլականները չեն վախեցնում։ Որ նրանք թուրքից էլ վտանգավոր են՝ գիտեի շատ վաղուց։ Ինձ լուռ հայերն են վախեցնում։ Էն հայերը, ովքեր մեզ սովորեցրել են, որ պետք է սիրել հայրենիքը, այլ ոչ թե վաճառել, որ հայրենիքի համար զոհվելը պատիվ է։ Էն հայերը, ովքեր մեզ սովորեցրել են, որ Արցախը հայոց միջնաբերդն է, որ առանց Արցախի Հայաստանը թե՛ բարոյապես, թե՛ ֆիզիկապես կկործանվի։

Ինձ այ այս հայերի լռությունն ա վախեցնում։ Էս ամենի հետ նրանց լուռ համակերպվելը։ Եթե դուք էս ամենի հետ օքեյ էիք լինելու, մեզ ինչի՞ առ Արցախ ու հայրենիք սեր քարոզեցիք։ Ձեր օրինակով սերունդներ կրթեցիք, ովքեր առանց վարանելու իրենց կյանքը տվեցի ձեր ազատագրածը պահելու համար, ու հետո դուք ներեցիք էդ տղերքին գիտակցված մահվան ուղարկողին, հայրենիքը սկուտեղի վրա մաս-մաս թուրքին վաճառողին։

Շուտով պատերազմի ավարտի 1 տարին ա լրանում, իսկ նիկոլը դեռ իշխանության ա։ Դեռ ոչ ոք պատասխան չի տվել տղերքի ու հայրենիքի կորստի համար։ Քանի՞ րոպե նիկոլը կմնար իշխանության, եթե դուք լուռ չհամակերպվեիք էս իրողության հետ։

Լավ, մի՞թե ձեզ էդ աշխարհաքաղաքական շահեր պարտադրողներն էնքան կային, որ դուք լռեցիք անգամ ձեր հայրենիքի ու այդ հայրենիքի համար կյանքը տված հայորդիների կորստի հարցո՞ւմ։ Լավ աշխարհում կա՞ մի երկրորդ երկիրը, որի շահն արժի էնքան, որ դուք հանուն դրա ստորադասեք ձեր հայրենիքի շահը։

Մեզ սովորեցրեցիք հայրենիք սիրել, իսկ հայրենիքին սպառնացող վտանգի պահին դուք լռեցիք… ու լռում եք արդեն 1 տարի։ Իսկ հայրենիքը մաս-մաս նվիրում են թշնամուն…»:



Նման նյութեր