2018 թվականից հայտնի իրադարձություններից հետո, պատերազմի օրերին և դրանից հետո, այս իշխանության համար զինված ուժերն արժեք չունեն
Advertisement 1000 x 90

2018 թվականից հայտնի իրադարձություններից հետո, պատերազմի օրերին և դրանից հետո, այս իշխանության համար զինված ուժերն արժեք չունեն

Տիգրան Աբրահամյանի գրառումներից.

«ԱԺ հայտարարությունների ժամին 2022 թվականի ռազմական բյուջեին եմ անդրադարձել։

Մեր սպաները բանակի ողնաշարն են, նրանց խնդիրները՝ մասնագիտական պատրաստությունից մինչև սոցիալական հարցեր, առարկայական պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում:

2018 թվականից հայտնի իրադարձություններից հետո, պատերազմի օրերին և դրանից հետո, այս իշխանության համար զինված ուժերն արժեք չունեն:

Նրանք այս իշխանության համար կեղծ թիրախներ են՝ սեփական տապալումները արդարացնելու և ջրից չոր դուրս գալու համար:

Հարգանքներս զինված ուժերում տարբեր ժամանակներում բարեխիղճ ծառայություն կրած բոլոր զինծառայողներին:

Մենք ձեր կարիքն ունենք, առանց ձեզ որևէ արմատական փոփոխություն անվտանգության ոլորտում չի կարող լինել, առհասարակ երկրում առանց ձեզ որևէ լուրջ վերափոխում դժվար է պատկերացնել»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/4577342608997888



Նման նյութեր