Սահակ Գալոյանի էջից.
«Как и басня, так и жизнь, ценятся не за длину, но за содержание.
Луций Анней Сенека
Այսօր դարձա քսանմեկ տարեկան։ Մեկ տարի առաջ այս օրը կյանքի ու մահվան եզրագծին երազում էի ապրելու մասին։ Վստահ չէի, որ կտեսնեմ էդ ամենի վերջը, էլ չեմ խոսում ներկայի մասին. ես հույսս դրել էի սեփական անձի ու Տիրոջ ողորմածության վրա ու փորձում էի արժանապատվիվ կերպով ողջ մնալ։
Մարդկային կյանքը ինքնին բավականին կարճ է, պատերազմն ու պանդեմիան արհեստական կերպով էլ ավելի արագացրեց մեզ հարազատ ու օտար մարդկանց երկրային գոյության ավարտը։ Նրանք անփոխարինելի դեր ունեին մեր կյանքում։ Ես հիշողաց ու արժանի կլինեմ բոլոր-բոլորիդ։
Շնորհակալ եմ մարտական, բակային, համալսարանական, դպրոցական եւ այլ տեղերից ինձ ծանոթ իմ ընկեր-ընկերուհիներին, եղբայրներիս ու քույրերիս, ուսոցիչներիս, դասախոսներիս, մեր ընտանիքի բարեկամներին ամբողջ ընթացքում անհանգստանալու ու մնացած ամեն ինչի համար, ինձ անձնապես ծանոթ-անծանոթ շատուշատ մարդկանց՝ ովքեր քառասունչորս օրվա ընթացքում ահռելի գործ են կատարել տղաներին տարատեսակ օգնություններ ուղարկելու գործում. դուք ինձ հետ եղաք իմ կյանքի ամենադժվար ժամանակաշրջանում։
Աշնանային պատերազմը մինչեւ մահ կմնա մեր ոսկորների մեջ, այդ ցավը մենք ստիպված ենք լուռ տանելու։ Ժամանակակից ու քաղաքակիրթ աշխարհը մշտապես լուռ կհետեւի նման հակամարտություններին, վերջում ցավակցական ուղերձ կուղարկի ու ատամկրճտոցով կսպասի նոր իրադարձությունների. ու իրականում բացարձակ պետք չէ մեղադրել, երբ չարիքը ներսից կրծելով ոտքերից գրեթե հասնում է գլխին»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sahak.galoyan/posts/2291576327650155