
Ռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր իմ լավ ու հարազատ ընկերոջ, արժանի հայորդու, տաղանդավոր դերասանի և օրինակելի մտավորականի Հրանտ Թոխատյանի ծնունդն է: Շնորհավորում եմ Հրանտ ջան, ինչ քեզ հիշում եմ, դեռ Կամերայինից, դու պայքարում ես, որ մեր սիրելի Երևանը և ընդհանրապես Հայրենիքը լինի մեր երազած քաղաքն ու երկիրը, ուր արժանապատիվ քաղաքացին կապրի հնարավորինս քիչ հոգսերով և ամեն մարդ Մարդուն վայել կյանքով` ազատ, անկախ, ստեղծագործ, արարող և իհարկե իր արդար աշխատանքով իր մասնագիտությամբ կանի ամեն ինչ իր երեխաներին և նոր սերունդին ավելի լավ երկիր ու ապագա թողնելու համար: Ծնունդդ շնորհավոր, լավ Մարդ!!!»: