«Շատ պարզ օրինակով ապացուցեմ, որ տեսախցիկները հատուկ տուգանելու համար են` ոչ թե կանխելու վթարները, կամ մարդկանց կյանքը հեշտացնելու… իսկ վարորդները` տուգանքի մատերիա». Վահագ Ռաշ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Շատ պարզ օրինակով ապացուցեմ, որ տեսախցիկները հատուկ տուգանելու համար են` ոչ թե կանխելու վթարները, կամ մարդկանց կյանքը հեշտացնելու… իսկ վարորդները` տուգանքի մատերիա». Վահագ Ռաշ

Վահագ Ռաշի ֆեյսբուքյան էջից.

«Ուզու՞մ եք շատ պարզ օրինակով ապացուցեմ, որ տեսախցիկները հատուկ տուգանելու համար են` ոչ թե կանխելու վթարները, կամ մարդկանց կյանքը հեշտացնելու… իսկ վարորդները` տուգանքի մատերիալ։

Տեսեք. տեսախցիկները հիմնականում տեղադրված են այն հատվածներում, որտեղ մարդկանց սխալվելու հավանականությունը մեծ է ու անվերջ, տուգանքներ ուղարկվում են նույնիսկ մանր-մունր, աննշան սխալների համար, որոնք ոչինչ չեն փոխում երթևեկությունում, նույնիսկ կարող են խցանումներից խուսափել տվյալ խախտումը կատարելով։

Հիմա ասելիքս. քաղաքում գոյություն ունեն շատ հատվածներ, որտեղ մեքենաները անօրինական կայանում են ու ստեղծում մեծ խնդիրներ, խցանումներ։

Քաղաքի շատ հատվածներում բակերից դուրս գալուց աջ և ձախ հատվածներում կայանման պատճառով ստեղծվում է անհարմար և վթարային իրավիճակներ մեքենաների և հետիոտների համար, բայց տեսախցիկ չկա, քանի որ հենց մարդիկ իմանան, որ տեսախցիկ կա, էլ չեն կայանի, ուստի նպատակահարմար չէ այդ ծախսը կատարել` քանի որ փող չի բերում …

Սա էլ օրինակներից մեկը, խախտում է, ընդունում եմ բայց տուգանելու համար շատ նվազ… «Հոծ գիծ եմ տրորել»»:



Նման նյութեր