Երևանի ոստիկանության նախկին շենքը Խորենացի փողոցում. 1880-ականներին կառուցված շինություն։
Ուշագրավ է նրանով, որ այն նույն գործառույթով հաջողությամբ ծառայել է 3 իրարամերժ հասարակարգերի համար. մինչև 1917-ը՝ ցարական ադմինիստրացիայի օրոք, 1918-20 թթ.՝ Հայաստանի անկախ հանրապետության օրոք, և այնուհետև արդեն բոլշևիկյան ժամանակաշրջանում:
Ներկայումս այստեղ տեղակայված են Հայ օգնության ֆոնդի և Վետերանների միավորման գրասենյակները:
Ռուբեն Շուխյանի էջից