Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր էջում գրել է.
«Բաքվի բռնապետը փաստացիորեն հայտնվել է իր իսկ լարած ծուղակում։
44-օրյա պատերազմից առաջ և դրա ընթացքում հենց նրա քարոզչամեքենան ադրբեջանական հասարակության մեջ ամեն կերպ խրախուսել է շիայական աշխարհայացքի կարևորագույն առանցքներից նահատակության գաղափարը՝ փորձելով այն օգտագործել մեր դեմ։
Հիմա Ադրբեջանի ներսում բազմահազար հետևորդներ ունեցող իրանամետ շիա գործիչների նկատմամբ հետապնդումների խորապատկերին նույն այդ նահատակության գաղափարը օգտագործվելու է հենց Բաքվի բռնապետի դեմ պայքարում, քանի որ ճնշելով հավատացյալ շիաներին և փակելով նրանց կրոնական ենթակառուցվածքները, նա, ըստ էության, վերածվում է «ժամանակի Յազիդ»-ի՝ միջնադարյան այն խալիֆայի, որի դեմ պայքարում էլ շիայական հռչակավոր իմամը գնաց նահատակության»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/4871221232916297