Բաբկեն Հարությունյանի էջից.
«Դիշովկա կապիտուլյանտը, որին չգիտենք(կամ գիտենք) ինչի հանգիստ չի տալիս 5 մլրդ դոլարի հայտնի թեման, այսօր ասաց, որ Սյունիքում զորքերի հետքաշման հրամանը ինքն է տվել՝ պատերազմից խուսափելու համար։ Հետևաբար վաղն էլ օրինակ Մարտունուց կամ Վեդիից, մեկ այլ տեղից, որ հետ քաշի զորքերը` «պատերազմից խուսափելու»համար, չզարմանաք։
Անդրադառնանք «հպարտ» քաղաքացիներից շատերի համար Սյունիքից ավելի «կարևոր» խնդրին` կարտոֆիլի թանկացմանը։ Այ հենց այդ կարևոր, նույնիսկ «գերկարևոր» խնդրի` կարտոֆիլի թանկացման մասին նիկոլիզմի ներկայացուցիչներից մեկը այսօր հայտարարեց, թե կարտոֆիլը թանկացել է, քանի որ աճել է դրա պահանջարկը։ Այս աննախադեպ «տրամաբանությամբ» եթե դիտարկենք հարցը, կստացվի աճել է նաև մսի պահանջարկը, որը ևս թանկացել է, աճել է հիգիենայի պարագաների, սննդի, ծառայությունների, ինչպես նաև գրեթե ամեն ինչի պահանջարկը, քանի որ ամենուր շարունակական թանկացումներ են։
Կարո՞ղ է սրանք մի հատ էլ ասեն, թե մարդիկ սկսել են լավ ապրել, շատ ջուր խմել, դրա պատճառով էլ խմելու ջրի պահանջարկն էլ է կտրուկ աճել, հետևաբար հունվարից ջուրն էլ է կտրուկ թանկանում»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.harutyunyan.37/posts/5041045882606444