ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինների աշխատակիցները ՀՀ ոստիկանության հետ համատեղ դիտարկել են Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների հասարակական տրանսպորտի աշխատանքը:
Տեսչական մարմնի մասնագետներն Ավան և Նոր Նորք վարչական շրջանների կանգառներում ուսումնասիրել են կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում կատարող 119 տրանսպորտային միջոց։ Մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է խախտման 12 դեպք, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ:
Խախտումները հիմնականում վերաբերել են վարորդների ու ուղևորների կողմից դիմակ չկրելուն։ 2 տրանսպորտային միջոցներ էլ տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ վարորդների կողմից վարորդական իրավունքի վկայական չունենալու հիմքով։
ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի աշխատակիցները կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով կրկին իրազեկել են կանոնները խստորեն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ: