Մելանիա Պետրոսյանցի ֆեյսբուքյան էջից.
«Սյունիքն ու Գյումրին ականջիդ ի՞նչ ասացին, Նիկոլ։
————————————————————-
Այո, էդ էլ էդպես, Նիկոլ տղա։ Այս երեք տարի, երբ ասում, քննադատում, հավանություն չէինք տալիս քո կադրային քաղաքականությանը, կարծում էիր՝ քո թշնամին ենք։ Տղա ջան, քեզանից շատ ենք ապրել, քեզանից շատ բան ենք տեսել ու հասկանում։ ԱԺ-ն ու կողուկուշտդ լցրեցիր հիմնականում տգետ, ապազգային, բլթացնող, իրենցից ոչինչ չներկայացնող թիթիզ, նարցիսությամբ տառապող մեծամիտ երևակայողներով, էն մի քանի կարգիններն էլ դրանց մեջ կորան-գնացին։ Էստեղ հարցը միայն քո խաբված, չկողմնորոշված անձը լիներ, ոչինչ, բայց պետությունը, երկիրն է ցավից, հուսախաբությունից ծնկել, ու արդեն էդ մանր-մունր դրական տեղաշարժերով ուշքի չի գալիս, ոտքի չի կարողանում կանգնել, ոչ էլ մի կարգին, ճիշտ քայլ ես անում՝ դրությունը շտկելու համար։
Էլ ի՞նչ ասեմ, անուններ չեմ ուզում տալ, որի՞նը տամ, որի՞նը թողնեմ։ Ասենք՝ ասած-չասած, դու շարունակում ես քո քոսոտ էշն առաջ քշել։ Դե, քշիր, տեսնեմ էդ իշաբեռով ու՞ր ես հասնելու։
Վա՜խ երկիրս, վա՜խ պետությունս, Վա՜խ Հայաստանս։
Հ․Գ․ Գորիսի Աբունցին լսեցի, չհասկացա, թե իր փոխարեն ե՞ս ինչու ամոթից մեռա»։