ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հոկտեմբերի 28-ին, ժամը 10։00-ի սահմաններում, , զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, մանրամասնելով, որ վիրավորներին անհապաղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն։
Կատարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։