«Փափլիկներ, ուրեմն այսուհետ 500-ից պակաս բնակչով համայնքի ղեկավարը պարտադիր չէ, որ ունենա բարձրագույն կրթություն: Այդ նախագիծը ընդունվել է առաջին ընթերցմամբ: (2 բաձրագույն կրթություններիս խերը չտեսնեմ, թե կատակում եմ):
ԱռաջարԳեմԳը:)))
300-ից պակաս բնակչով համայնքի ղեկավար ընտրել առանց միջնակարգ կրթության անձի:
100-ից պակաս բնակչով համայնքի ղեկավար ընտրել անձի, որի աշնանը նվիրված մանկապարտեզում նկարված նկարը ճանաչվել է ամենապուպուշ նկար, ինքն էլ արձագանքում է, երբ գոռում ես՝ Կաստի՜լ:
Հ.Գ. Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը ե՞րբ եք շաուրմանոցի տակ «կոխում», աժժ ջան, վախթն է»,- ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։