Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս աղետը օր առաջ կանգնեցնել է պետք․․․
Պատմեմ, թե ինչ ենք անում մենք՝ վիրաբույժներս, վիրահատարանում, գուցե սթափվեն, ոմանք։
Եվ այսպես, երբ վիրահատության ընթացքում կարծիքների փոխանակում է սկսվում, դա կարող է լինել միայն այն ուղղությամբ, որը ձևավորում է վիրահատության պատասխանատուն։ Երբ տարաբնույթ այլ քննարկումներ են գնում, շատ կարճ բառապաշարով վիրաբույժը դուրս է հրավիրում վիրահատարանից՝ կարծիք արտահայտողին․․․
Քանի որ, այդ պահին նա է պատասխանատուն կյանքի և առողջության համար, և կարծիքների փոխանակումն անթույլատրելի է։ Ես գտնում եմ, որ այս հատվածում ունենք խնդիր, որը կոչվում է ամենաթողություն, որը մենք խառնում ենք խոսքի ազատության հետ, ինչը հանգեցնում է ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ․․․
Եվս մեկ անգամ, պատասխանատու կերպով հայտարարում եմ, այլընտրանք չկա՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը։
Հ․Գ․ միգուցե կարողանայինք փրկեինք Փոքրիկին, եթե նենգ հիվանդությունը չխանգարեր մեզ․․․»։