Քննչականը Սյունիքում տեռոր է անում․ 1500 մարդ մնալու է սոված. hraparak.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Քննչականը Սյունիքում տեռոր է անում․ 1500 մարդ մնալու է սոված. hraparak.am

Քննչականը Սյունիքում տեռոր է անում․ 1500 մարդ մնալու է սոված

Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Սյունիքի մարզի քննչականի աշխատակիցները Սյունիքում գործող «Աժդանակ» ՍՊԸ-ի 25-30 բեռնատար մեքենաները ցանկանում են կապարակնքել ու տանել։

«Աժդանակը» բեռնափոխադրող ընկերություն է, ԶՊՄԿ-ի հետ էլ է աշխատում, մեծ թվով աշխատողներ ունի։ Կապանի ՏԻՄ ընտրություններից առաջ իշխանությունները բեռնափոխադրող ընկերության բազմաթիվ աշխատողներին հասկացնել են տալիս, որ ընտրելուց առաջ լավ մտածեն, թե ում օգտին են քվեարկելու։ Ընկերությունում մեծ թվով կապանցիներ են աշխատում, տնօրենն էլ քաղաքապետ Գևորգ Փարսյանի մտերիմներից է։ Մենք զրուցեցինք ընկերության ներկայացուցիչ Դավիթ Համբարձումյանի հետ: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ քննչականի «հարձակման» պատճառն ամիսներ առաջ աշխատակիցներից մեկի վնասվածք ստանալն է:

«Օգոստոս ամսին հարուցված ինչ-որ գործի շրջանակներում մեքենայի վարորդի հետ դեպք է պատահել, վարորդը վնասվածք է ստացել, բուժումը նորմալ արել են, ոչ մի պրոբլեմ չկա, մարդը վերադարձել է բնականոն կյանքի, այդ մեքենան կապարակնքել, տարել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Հիմա` 2-3 ամիս հետո եկել են, ուզում են ողջ ձեռնարկության 25-30 մեքենաները կապարակնքեն և տանեն` այն դեպքում, երբ, պատկերացրեք, ամեն մեքենան 4 հերթափոխով է աշխատում, և ձեռնարկությունը կանգնում է, չի աշխատելու, և 1500 մարդ մնալու են անգործ, սոված ու ծարավ։ Լոգիկան ո՞րն է, հասկացանք՝ մի մեքենայի հետ է խնդիրը, տարեք, 25-30 մեքենան ո՞ւր եք տանում, ինչի՞ համար։ Հիմա աշխատողները դուրս են եկել, ասում են, որ եթե այդպիսի բան անեք, ճանապարհ ենք փակելու, ընդհուպ մինչև վերջին բանը անելու ենք, տուն ենք պահում, ընտանիք ենք պահում, այս ի՞նչ եք անում։ Ոչ միայն ԶՊՄԿ-ի, ընկերությունը հողային աշխատանքների, բեռնափոխադրումների ծառայություններ է մատուցում ԶՊՄԿ-ի համար, ցանկացած ձեռնարկության համար։ Այս կազմակերպության աշխատատեղերով 1500 ընտանիք է պահվում։ 44-օրյա պատերազմի ժամանակ ընկերությունը կանգնած է եղել պատերազմի ակունքներում ամեն ինչով՝ իր տեխնիկաներով և ամեն ինչով, հիմա եկել եք էս ձեռնարկությանն ի՞նչ եք ուզում անել, դրա մասին է խոսքը»,- ասաց Համբարձումյանը։

hraparak.am



Նման նյութեր