Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes, Toyota և Opel ավտոմեքենաները. կա 8 վիրավոր. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes, Toyota և Opel ավտոմեքենաները. կա 8 վիրավոր. shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Թևոսյան փողոցի թիվ 1/11 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 42-ամյա Արթուր Գեղամյանի վարած Opel մակնիշի, 42-ամյա Արսեն Ավետիսյանի վարած Mercedes մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 37-ամյա Հովիկ Խանդանյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 36-ամյա Լիաննա Խանդանյանը, 44-ամյա Սիլվա Ավետիսյանը, 38-ամյա Արմինե Պողոսյանը, 30-ամյա Սոնա Մուրադյանը, Mercedes-ի վարորդ Ա. Ավետիսյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 41-ամյա Նարինե Ավետիսյանը, 41-ամյա Լուսինե Թադևոսյանը, 42-ամյա Եղիա Մեսրոպյանը, մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել՝ մի մասը՝ Աբովյան, մի մասը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոցներ: Օպերատիվորեն դեպքի վար են ժամանել Արտակարգ իրավիճակերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com