
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2193-ով և դարձել 306739: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 31650 մարդ (+560), կատարվել է 2080843 թեստավորում (+14574), առողջացել են վարակվածներից 267514-ը (+1578): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 52 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 6284 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 3-ով և դարձել 1291։