Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ Սիրիայում «Ջեբհադ ան-Նուսրա» հակակառավարական խմբավորման զինյալները եռօրյա մարտերում ծանր հարվածներ են հասցրել գերազանցապես ադրբեջանցիներից բաղկացած «Ջունդուլլա» ջիհադիստական ահաբեկչական խմբավորմանը եւ գրավել Լաթաքիայի ստրատեգիական բարձունքներից մեկը (թուրքմենաբնակ տարածք)։ 26 ահաբեկիչ ոչնչացվել է, կան տասնյակ վիրավորներ ու գերիներ։ Բանակցությունների արդյունքում ադրբեջանական խմբավորման մնացորդները զենքը վայր են դրել եւ հեռացել թրքական վերահսկողության գոտի։
Արշալույս Զուրաբյանի էջից