Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով
Advertisement 1000 x 90

Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքում հոկտեմբերի 30-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին սպասվում է կարճատև անձրև։

Նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։



Նման նյութեր