Հոկտեմբերի 29-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Նորատուս գյուղում գտնվող մի հյուրանոցային համալիրի շենքում, գողություն կատարելու պահին, հայտնաբերվել և բաժին բերման են ենթարկվել 44 և 25-ամյա տղամարդիկ՝ իրենց «Օպել» ավտոմեքենայով։
Նրանք ոստիկաններին հայտնել են, որ մտել էին հյուրանոցային համալիրի շենք և փորձել գողանալ շենքի պատուհանների ալյումինե շրջանակները, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել։
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները պարզել են, որ տղամարդիկ նախկինում էլ կատարել են գողություններ։ Օրերս նույն համալիրից գողացել էին ալյումինե պատուհանի 18 շրջանակ, իսկ սեպտեմբերին Նորատուս համայնքին հարակից մի պահեստարանից՝ էլեկտրական շարժիչներ, զոդող սարք, էլեկտրական սղոց, էլեկկտրադակիչ, մալուխներ և տարբեր տեսակի գործիքներ։
Կատարվում է քննություն։