Հիշեք, թե քանիսդ էիք իմ դիմաց կանգնած ասում՝ «տո, ըսոնք ով են»
Advertisement 1000 x 90

Հիշեք, թե քանիսդ էիք իմ դիմաց կանգնած ասում՝ «տո, ըսոնք ով են»

Պրոդյուսեր, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տղերք:))) Հըլը հիշեք թե քանիսդ էիք իմ դիմաց Գյումրիում կանգնած ասում՝ «տո ըսոնք ով են, օր հետներն էլ մե հադմ պայմանավորվինք…» և այլն:))) Փոքր քաղաք է, տղերք, էլի բըդի հանդըբինք:))) Պռոստը էս դեպքում, լավ, ըբը դուք ո՞վ եք:)))»։

Հիշեցնենք, որ այսօր «Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին:

Հուշագրի համաձայն՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում կառաջադրվի «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը, իսկ երկու փոխքաղաքապետերը կլինեն «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունից: Փոխքաղաքապետի թեկնածուների անունները կհայտարարվեն նոյեմբերի 1-ին: