Գերմանացի ուսանող Յուջին Մերհերը նկարահանել է գովազդային տեսահոլովակ, որը պատմում է տարեց մարզիկի մասին: Հոլովակը ներկայացնում է նրա կամքի ուժը, հաղթելու ձգտումը: Յուջինին հոլովակ նկարելու միտքը տվել է նրա բարեկամը՝ Կարլը, ում անունն է կրում նաև ֆիլմի հերոսը:
Ռեժիսորը աշխատանքը ուղարկել է Adidas, բայց ընկերությունում նրան չեն ուզել աջակցել, ասելով, որ նախընտրում են փորձված մարդկանց հետ աշխատել: Այնուամենայնիվ, հոլովակի լույս տեսնելուց հետո, Adidas-ի մի քանի աշխատակից փորձել են կապ հաստատել Յուջինի հետ:
adme.ru
Հրատարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը