Անդրեն երաժշտասերներին է ներկայացրել «Արցախ, ցավտ տանիմ» երգը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն երգչի YouTube-ի պաշտոնական ալիքում է:
Երգի թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության հեղինակն Անդրեն է, գործիքավորումն իրականացրել է Վահան Նահապետյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորն Արսեն Եսայանն է:
Արմատներով Արցախից Անդրեն, որը երկար տարիներ ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում, երգի պրեմիերան կազմակերպել է Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում: