Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրառում է կատարել՝ նշելով, որ իր «Կյանք ու կռիվ» ֆիլմի երաժշտությունն օգտագործվել է «դավաճանների կուսակցության» հոլովակում։
«Քանի որ դուք, տգետ ոչնչություններ, ձեր դավաճանների կուսակցության (Կապանի ընտրությունների) հոլովակը դրել եք «Կյանք ու կռիվ» ֆիլմի երաժշտության տակ, որի հեղինակը եւ բեմադրող ռեժիսորը ես եմ…
Ու քանի որ դատի տալ ձեզ չեմ կարող` իրավունքները պատկանում են Շարմ Հոլդինգին…
Ասեմ, որ ատում եմ ձեզ…
Սպասում այն օրվան, երբ ձեր տիրոջ հետ դատվելու եք…
Ու ամեն օր ապրելու եմ այնպես, որ ձեր վերջը գա ձեր սպասածից շուտ:
Դավաճան շակալներ:
P.S. SHARM-HOLDING, թույլ տվե՞լ եք երաժշտությունը օգտագործել»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։