ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Ռոստոմ և Զոհրաբ» ՍՊԸ-ին պատկանող (ք. Վանաձոր) մսային կիսաֆաբրիկատների արտադրամասում և պարզել, որ այս արտադրությունը կազմակերպվել է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով:
Արտադրամասում չեն եղել տաք և սառը ջրով ապահովված լվացարաններ. մսային կիսաֆաբրիկատների արտադրության գործունեությունը կասեցվել է
| Դիտվել է`
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Ռոստոմ և Զոհրաբ» ՍՊԸ-ին պատկանող (ք. Վանաձոր) մսային կիսաֆաբրիկատների արտադրամասում և պարզել, որ այս արտադրությունը կազմակերպվել է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով:
Մասնավորապես՝ արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը եղել են անմաքուր և չնորոգված, արտադրամասում չեն եղել տաք և սառը ջրով ապահովված լվացարաններ, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կենդանիների, միջատների մուտքը կանխելու, վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները և գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման: Նաև՝ արտադրամասի աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների:
Նշված հիմքով՝ «Ռոստոմ և Զոհրաբ» ՍՊԸ-ին պատկանող մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ