«Այս իշխանության գործելաոճը չի փոխվում՝ մարդկանց հրամցնել կենցաղը՝ հետին պլան մղել համակարգային խնդիրներն ու սպասվող սպառնալիքները». Տիգրան Աբրահամյան
Advertisement 1000 x 90

«Այս իշխանության գործելաոճը չի փոխվում՝ մարդկանց հրամցնել կենցաղը՝ հետին պլան մղել համակարգային խնդիրներն ու սպասվող սպառնալիքները». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից.

«Զինված ուժերի հետ կապված դիտարկումներում մեր խնդիրները սկսվում է այն ժամանակ, երբ առաջնահերթությունները սկսում ենք դիտարկել սահմանագծում վրանները տնակներով փոխարինելու, «մայկա/տռուսիկ» օպերացիաների տրամաբանության մեջ։

Զինծառայության հետ նույնիսկ նվազագույն կապ ունեցող մարդիկ գիտեն, որ ընդհանուր պաշտպանական համակարգում, սահմանային տրամաբանության մեջ, կացարանը/բլինդաժը՝ վրան, տնակ, հողի կամ քարե տնակ էլ լինի, ընդհանուր համակարգի մեկ բաղադրիչն է։

Երբ ասում ենք նոր բնագծերի կահավորում, ամրաշինական աշխատանք, տեխնիկական վերազինում, ենթակառուցվածքային աշխատանք, այդ ծավալի մեջ, զուտ կացարանային վերափոխումը դեռ չի նշանակում պաշտպանական համակարգի ստեղծում՝ դրանով միայն կենցաղի հարց է լուծվում, որը կարևոր է, անհրաժեշտ, սակայն այդ հարցը պետք է լուծված լիներ դեռ 7-8 ամիս առաջ։

Այս իշխանության գործելաոճը չի փոխվում՝ մարդկանց հրամցնել կենցաղը, առօրյա հարցերը՝ հետին պլան մղել համակարգային խնդիրներն ու սպասվող սպառնալիքները»։



Նման նյութեր