Երգի պրեմիերա. Նանա և Գրիգորի Եսայան. «Հայաստան-Արցախ» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Երգի պրեմիերա. Նանա և Գրիգորի Եսայան. «Հայաստան-Արցախ»

ԵՐԳԻ ՊՐԵՄԻԵՐԱ․ «Հայաստան-Արցախ» Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցին ընդառաջ երագահան, արմատներով արցախցի Մելինե Աֆյանը հեղինակել է Հայաստանին և Արցախին նվիրված համանուն այս ստեղծագործությունը՝ հավատով և վստահությամբ, որ կրկին գալու է օրը, երբ հայերս ետ ենք բերելու մեր հայրենիքի դավադրաբար կորսված շեներն ու քաղաքները, կրկին վերականգնելու ենք Արցախ աշխարհի անկախությունն ու անվտանգությունը և ուղղված մեջքով ու մեր հողի վրա հաստատուն կանգնած, շենացնելու ենք հայրենի հողը՝ ի հիշատակ և ի փառս այդ սուրբ հողի համար նահատակված հազարավոր հայորդիների։ Երգիչներ Գրիգորի Եսայանի և Նանայի կատարմամբ հնչող այս նոր երգի խոսքերը հեղինակել է Ռաֆայել Ալթունյանը, գործիքավորումն էլ կատարվել է Duetro ստուդիայի կողմից։ Տեսահոլովակի ռեժիսորն է Կարեն Ամյանը։