Փորձված խորամանկությունն ու երկրի խայտառակությունը
Իհարկե, դժվար է պատկերացնել երկրագնդի կլիմայի ճակատագիրն առանց Հայաստանի նախագահ Արմեն Փաշինյան-Սարգսյանի Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի գրեթե դատարկ դահլիճում ունեցած ելույթի, սակայն զարմանալի է, որ մինչ այս պահը ո՛չ Սպիտակ տունը, ոչ Ելիսեյան պալատը դեռ տեղեկատվություն չեն տարածել ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ Գլազգոյի համաժողովի ճեմասրահներում պատահական հանդիպումների մասին։
Այդ մասին միակ տեղեկատվության աղբյուրը մնում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքը։ Այդպես ամբողջ կյանքում, սա կարողացել է օգտագործել Հայաստանի դեսպան, վարչապետ, իսկ հիմա նաև նախագահ լինելու կարգավիճակը, հայտնվել մեծամեծների կողքին, նկարվել ու հետո առևտրայնացնել իր այդ դատարկությունը՝ վերածելով միլիոնավոր դոլարների։ Պարզ է, որ դեսպանի կարգավիճակում դա ավելի դժվար էր, քան՝ նախագահի։ ՈՒստի ամեն գնով այս իշխանություններին ծառայելը, նրանց հանձնարարությունները կատարելն իր համար ունի շատ կարևոր և ապրանքայնացված առևտրային արժեք։
Էդգար Ղազարյանի էջից