Facebook սոցիալական ցանցը շուտով կզրկվի լուսանկարներում և տեսագրություններում դեմքերի ճանաչման գործառույթից, դրա օգտագործումը պահանջում է լրացուցիչ քննարկում և հստակ կանոնակարգում, երեքշաբթի օրը հաղորդել է Meta ընկերությունը:
«Առաջիկա շաբաթներին մենք կանջատենք Facebook-ում դեմքերի ճանաչման համակարգը։ Դա կդառնա մեր արտադրանքի մեջ դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի օգտագործումը սահմանափակելու ավելի լայն արշավի մի մասը»,- ասված է ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Փոփոխություններ կատարելուց հետո օգտատերերը, որոնք նախկինում թույլ էին տվել սոցցանցով դեմքի ճանաչման գործառույթը, այլևս «չեն ճանաչվի» կամ կտեղեկացվեն ուրիշի լուսանկարներում և տեսանյութերում հայտնվելու մասին: Facebook-ի հաշվարկներով ՝ այդ ծառայությունից օգտվում է ցանցի օգտատերերի մոտ մեկ երրորդը։
Այն մասին, թե ինչն է խթան դարձել հայտնի գործառույթից հրաժարվելու որոշման համար, չի հստակեցվում
Մինչդեռ ընկերությունը կշարունակի աշխատել այդ տեխնոլոգիայի օգտագործման ուղղությամբ կիրառման այն ոլորտներում, որտեղ հնարավոր է «ապահովել անձի թափանցիկությունը և վերահսկողությունը, երբ նա թույլ է տալիս ճանաչել իր դեմքը»: