Արամ Գևորգյանը նոյեմբերի 2-ին ֆեյսբուքում գրել է.
«Աբրահամյան Էրիկը Հոկտեմբերյանից էր։ 2020-ին հունվարին էր բանակ զորակոչվել։ Մարտունի-3-ում էր ծառայում, հրետանավոր էր։
Պատերազմի առաջին օրվանից Էրիկը Մարտունու դիրքերն էր պաշտպանում։
Հրամանատարի զոհվելուց հետո նա իր վրա է վերցնում իրենց խմբի գործողությունների կառավարումը ու անմիջապես էլ հայտնվում է թշնամու թիրախում։ Կարճ ժամանակ անց ականանատեի կրակից ծանր վիրավորվում է Էրիկն ու նրան չեն կարողանում դաշտից դուրս բերել։ Ընկերոջից սիգարետ է ուզում ու անընդհատ կրկնում. «Մաման ուժեղ ա, կդիմանա, բայց պապան ո՞նց ա դիմանալու․․․»։ Հայրը վատառողջ էր…
Ըստ դատաբժշկի՝ վիրավորումից 20 րոպե անց Էրիկն անմահացել է, բայց դաշտից նրան դուրս են բերել երրորդ օրը միայն։
Այսօր Էրիկի ծննդյան օրն է։ Նա պետք է դառնար 20 տարեկան։ 1 տարի առաջ այս օրը նա վերջին անգամ խոսեց հարազատների հետ ու շնորհավորանքներ ընդունեց, իսկ հաջորդ օրը մահացու վիրավորվեց։ 1 օր ապրեց իր 19-ամյակը…
Երկնային ծնուննդ շնորհավոր, Էրիկ ջան։ Հավերժ փառք քեզ»։