Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից.
«Արցախ, Քաշաթաղի շրջան, Բերձոր քաղաք։
Ձորի ու լեռան մեջ կանգնած մեր քաղաքը շնչում է, այնտեղ երեխաներ են ապրում ու խաղում փողոցներում։ Ու որքան կուզեն, թող մեզ համոզեն, թե Բերձորում չի կարող կյանք լինել։
Մենք ապրեցնում ենք Բերձորը՝ ի հակառակ արտաքին ու ներքին թշնամիների։ Թշնամին կարող է հաչալ ու ոռնալ, բայց դա մեզ չպետք է խանգարի։
Բերձորի հայկական ընտանիքների թիվը մեծանում է, շուտով կփորձենք վերականգնել նաև դպրոցներից մեկն ու մանկապարտեզը, հիվանդանոցն ու մյուս պետական հաստատությունները։
Ապրեցնենք Բերձորը, որ այն մերը մնա․․․»: