Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող գերեվարված եւ պատանդառված հայերին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող գերեվարված եւ պատանդառված հայերին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող գերեվարված եւ պատանդառված հայերին, ծանոթացել նրանց պահման պայմաններին, օգնել կապ հաստատել իրենց ընտանիքների անդամների հետ:

Հայաստանում Կարմիր խաչի գրասենյակ ներկայացուցիչ Զառա Ամատունին «Լուրեր»-ին հայտնել է, որ կոմիտեի ներկայացուցիչները պարբերաբար տեսակցում են բոլոր այն անձանց, որոնց գերության փաստը պաշտոնապես հաստատված է: Բաքուն այս պահին հաստատում է 40 անձի՝ Ադրբեջանում գտնվելու հանգամանքը:

«Անձանց հնարավորություն է տրվել փոխանակվել ընտանեկան բնույթի տեղեկություններով, լուրերով, օգտագործվել են Կարմիր խաչի նամակներ, տեսաուղերձներ եւ հեռախոսազանգեր: Մենք չենք կարող հրապարակել այն մարդկանց թիվը, որոնց մենք տեսակցում ենք, բայց կարող եմ հաստատել, որ գերեվարման ողջ ընթացքում յուրաքանչյուր ընտանիքի հետ կապի մեջ ենք»,- հայտնել է Ամատունին:

1lurer.am