Արտառոց ու զավեշտալի դեպք՝ Երևանում. ամուսինը զանգահարել է ոստիկանություն, թե՝ կնոջս սպանել եմ, եկեք, դին տարեք. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արտառոց ու զավեշտալի դեպք՝ Երևանում. ամուսինը զանգահարել է ոստիկանություն, թե՝ կնոջս սպանել եմ, եկեք, դին տարեք. shamshyan.com

Նոյեմբերի 2-ին, արտառոց ու զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսգիշերին մոտ Բաշինջաղյան փողոցի տներից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, թե տանը կնոջը սպանել է». Եկեք, դին տարեք»։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները, ինչպես նաև փրկարարներ։ Պարզվել է, որ ամուսինը կեղծ ահազանգ է տվել սպանության մասին։

Երբ ոստիկաններն ու փրկարարները մտել են նրա տուն, նա բազմոցին նստած է եղել, իսկ կինը՝ ննջասենյակում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com