
«Ալյանս» կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար։ Տեղեկությունը հրապարակվել է Դատական տեղեկատվական համակարգում։
Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և ըստ այդմ՝ նա 2021-ի մայիսի 25-ին Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացրել իրավունք վերապահող, կեղծ փաստաթուղթ հանդիսացող թիվ 009105 տեղեկանքը։ Այնտեղ նշված է եղել, որ Արզաքանցյանը ՌԴ Մոսկվայի տեղեկատվատեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտում ուսումնառել է 24.02.2018 թվականից մինչև 14.06.2019 թվականն ընկած ժամանակահատվածում: