Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«Այսօր անսահման բարի ու անսահման պարկեշտ մի կնոջ՝ տիկին Աստղի ծննդյան օրն է։ Շատերը հեռակա են նրան ճանաչում ու մեկ է, հիացած են նրանով, ես անձամբ եմ ճանաչում և ինձ համար զարմանալի չէ՝ Մխոյի մայրը հենց այսպիսին էլ պետք է լիներ։
Տիկին Աստղը զոհված տղերքի այն քիչ մայրերից է, ով երբեք չփոխեց իր դիրքորոշումը, անգամ իր վշտի մեջ չկորցրեց առողջ դատողականությունը, չերկմտեց, իր վիշտը աճուրդի չհանեց, մեդալ չմուրաց ու հենց դրա համար էլ ես իրեն անսահման հարգում ու սիրում եմ։
Ծնունդդ շնորհավոր, տիկին Աստղ ջան։ Գիտեմ, որ դժվար է առանց Մխոյի, գիտեմ, որ 12-ից հետո էլ Մխոյի մոտ՝ Եռաբլուրում եք դիմավորել այս օրը, գիտեմ, որ այսօր էլ ոչ մի ուրախություն ու տոն չի լինելու Ձեզ համար այնպես, ինչպես վերջին մեկ տարում է։ Բայց ես ուզում եմ Ձեզ շնորհավորել, մաղթել ուժ ու առողջություն, որ ապրեք ու ապրեցնեք Մխոյի հիշատակը, որ ապրեք ու օրինակ ծառայեք շատերի համար։ Շնորհակալություն Ձեզ Ձեր տեսակի համար»։