«Կառավարությունն ամեն ինչ անում է հիվանդության տարածման և մարդկանց զանգվածային բնաջնջման համար». Էդգար Ղազարյան
Advertisement 1000 x 90

«Կառավարությունն ամեն ինչ անում է հիվանդության տարածման և մարդկանց զանգվածային բնաջնջման համար». Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից.

«Կառավարությունն ամեն ինչ անում է հիվանդության տարածման և մարդկանց զանգվածային բնաջնջման համար

Նույն օրվա ընթացքում նույն կառավարության երկու տարբեր անդամներ ասում են հետևյալը․ ՀՀ առողջապահության նախարարն ասում է, որ արձակուրդների երկարացումը, բուհերի առցանց ուսուցման անցնելը որոշակի դրական միտումներ է ցույց տվել, նկատելի է հիվանդացության առումով նվազում, ինչը կարձանագրվի հաջորդ շաբաթվա թվերում, իսկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը հայտնում, որ արձակուրդները չեն երկարաձգվի և երկուշաբթի օրվանից կվերականգնվեն առկա ուսուցմամբ պարապմունքները։ Նման իրավիճակում ուրիշ ի՞նչ այլ հետևություն է հնարավոր անել, քան այն, որ այս կառավարությունը դիտավորյալ ամեն ինչ անում հիվանդության տարածման և մարդկանց զանգվածային բնաջնջման համար։ Բավական չէ, որ չեն իրականացվում ոչ մի էական կարանտինային միջոցառումներ, միաժամանակ վերացնում են այն միջոցառումները, որոնք թեկուզ փոքր դրական արդյունքներ են տալիս»։



Նման նյութեր