ԱՄՆ-ը 10 մլն դոլար պարգևավճար է խոստացել DarkSide խմբավորման ցանցահենների մասին տեղեկության համար
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ը 10 մլն դոլար պարգևավճար է խոստացել DarkSide խմբավորման ցանցահենների մասին տեղեկության համար

ԱՄՆ իշխանությունները 10 մլն դոլար կվճարեն տեղեկատվության համար, որը թույլ կտա պարզել DarkSide ցանցահենային խմբավորման ղեկավարների ինքնությունը կամ գտնվելու վայրը։ Հենց այդ խմբավորումն էր մայիսին կոտրել վառելիք մատակարարող ամերիկյան Colonial Pipeline ընկերության համակարգը։ Այս մասին ասվում է Պետդեպի կայքում։

Գերատեսչությունը խոստանում է հավելյալ 5 մլն դոլար նրան, ով կնպաստի այդ ցանցահենների ձերբակալությանը։

Կիպերտարածությունում սպառնալիքների թեման վերջին ամիսներին առանձնահատուկ ակտուալություն է ձեռք բերել ԱՄՆ-ում։

shantnews.am



Նման նյութեր