Կներես ինձ,որ սերս ու աղոթքներս քեզ հետ չբերեցին պատերազմից, պատերազմը խլեց մեր ապագան ու մեր էրեխեքին. զոհված զինվորի սիրելիի հուզիչ գրառումը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կներես ինձ,որ սերս ու աղոթքներս քեզ հետ չբերեցին պատերազմից, պատերազմը խլեց մեր ապագան ու մեր էրեխեքին. զոհված զինվորի սիրելիի հուզիչ գրառումը

Զոհված զինծառայող Արկադի Մելիքբեկյանի սիրելին ՝ Նելլի Չապուխյանը, ֆեյսբուքյան իր էջում հուզիչ գրառում է արել.

«1 տարի…

Ուղիղ 1 տարի առաջ էս րոպեներին կյանքի ու մահվան կռիվ էիր տալիս, իսկ ես աղոթում էի… մի բան լավ եմ հիշում աղոթքներիս մեջ աննդհատ էի կրկնում եթե քո կյանքին վտանգա սպառնում թող ինչ լինելույա ինձ լինի… բայց դու հաղթեցիր, դու շատ յուրահատուկ էս մահվան համար դրա համար էլ հավերժացար, իմ հավերժ սերը դարձար…

Եթե չլիներ էս անիծյալ օրը հիմա մենք մեր ընտանիքը պետքա ունենաինք, իմը քոնը ու մեր էտքան երազած զույգերինը… պատերազմը խլեց թ՛ե քեզ թ՛ե մեր, ապագան, թ՛ե մեր երեխեքին…

Ախր ինչ էիր զգում չեմ ուզում պատկերացնել,Աստված ինչի էր հենց մեզ ընտրել էս ցավի համար…

Էնքան կյանք կա քո մեջ, էնքան սեր, ջերմություն,հոգատարություն:

Նկարիդ եմ նայում ու նախանձում ինքս ինձ, որ քո սերը իմնա, որ դու քո ամեն քայլ ներկաիդ ու ապագաիդ հետ կապված իմ հետ ես կապել…

Արկադի, իմ սեր, իմ ընկեր, իմ հավատարիմ, իմ յուրահատուկ, ես խոսք եմ տալիս քո անունը հավերժ սրտիս մեջ պինդ պահելու եմ, իմ սերը քո հանդեպ երբեք չի պակասելու, ես քեզ միշտ ապրեցնելու եմ քանի էս երկրի վրա եմ:

Կներես ինձ, որ սերս ու աղոթքներս քեզ հետ չբերեցին պատերազմից:

Նոյեմբերը իմ ու քո ընկերությունը սիրո վերածեց, նոյեմբերն էլ բաժանեց ֆիզիկապես…

մենք զոհվեցինք… »:

armlady.am