«Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչն է պատճառը, որ հանրության մի մասը դիմադրում է պատվաստմանն ու դիմակահանդեսին։ Մարդիկ չեն հավատում ձեզ, չեն հավատում ձեր պարտադրած պայմաններին։ Գիտե՞ք ինչի չեն հավատում։ Պարզ պատճառով, դուք ինքներդ չեք հավատում ձեր խոսքերին։ Դուք ամեն օր ձեր վարքով ամբողջությամբ հակառակն եք ապացուցում։ Ապացուցում եք, որ սովորական մարդկանց տեստ ու պատվաստում պարտադրելը, այն էլ վարչական ռեսուրսների կիրառման բացահայտ ու պաշտոնական սպառնալիքով, սոսկ կեղծիք է, լոկ կապրիզներ։ Մարդիկ տեսնում են ձեր վարքն ու հասկանում, որ կեղծ է ամեն բան։ Մարդիկ սկսում են ձեր կեղծիքի հետևանքով ամենադավադրական պատմություններին ու սպառնալիքներին հավատալ։
Ինձ ճանաչողները գիտեն, որ պատվաստմանը կողմ եմ արտահայտվում։ Մարդիկ ինձ խանութներում դիմակով են տեսնում։ Իսկ ձեզ՝ ահա այսպես ու հենց այդպես էլ դուք փչացնում եք ամեն բան։
Նկարում Անդրանիկ Քոչարյանն է, խանութում։ Նա լուրջ չինովնիկ է, նա այնքան մեծամիտ է, որ կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ նրան կպնի։ Նա թքած ունի շրջապատի վրա։
Որևէ նորմալ պետությունում իշխանության ներկայացուցչի այդպիսի նկար հրապարակվեր՝ անմիջապես կվռնդվեր պաշտոնից։ Բայց դուք նույնիսկ դա չեք անի և դրանով ավելի կխորացնեք պատվաստվամ դեմ դիմադրությունն ու վարակի տարածումը։
Կորոնավիրուսի այսպիսի վիճակի միակ ու անկրկնելի մեղավորը հենց դուք եք, իշխանությունդ…»: