Դավիթ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից.
«Հետաքրքիր ա չէ՞, նիկոլենք վստահաբար գիտեն, որ Կապանում պարտվելու են, բայց Սիմոնյան Ալենը իր լրատվական ռեսուրսներով շարունակում է հինգ րոպե մեկ մի սուտ, հորինված, երբեմն նույնիսկ պիղծ ու ստոր հոդված տպել Շանթ դաշինքի հասցեին։
Դե Ալենի մասով ամեն ինչ պարզ է, բացատրելու կարիք չկա։ Բայց այ, որ ՔՊ Կապանյան «էլիտան» է արդեն տարբեր շրջանակներում բացեիբաց խոսում, որ պարտվելու են ու նոյեմբերի 14֊ից հետո Նիկոլն իրենց փուռն ա տալու, սա արդեն զավեշտ է։
Ախր մի պահ հիշեք էլի, ո՞վ էիք դուք մինչև Նիկոլը և ո՞վ կլինեիք հիմա, եթե 2018թ-ի հեղաշրջումը չլիներ։ Ձեզ պիտի՞ փուռը տան…
Նոյեմբերի 14֊ից հետո էլ է Կապանում կյանք լինելու, ու էն մարդիկ, ովքեր հունիսի 20-ին Հայաստան դաշինքի համար էին տասովկա անում, իսկ հիմա էլ ՔՊ թեկնածուի, նույնպես շարունակելու են ապրել Կապանում…»: