«Իլհամ Ալիևը փորձում է հաշտեցնել ադրբեջանականությունը թյուրքականության հետ, խլել իր այսօրվա ընդդիմադիրների հիմնական զենքը». Արտյոմ Տոնոյան
Advertisement 1000 x 90

«Իլհամ Ալիևը փորձում է հաշտեցնել ադրբեջանականությունը թյուրքականության հետ, խլել իր այսօրվա ընդդիմադիրների հիմնական զենքը». Արտյոմ Տոնոյան

Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից.

«Ադրբեջանում կա երկու գաղափարական հոսանք՝ թյուրքականություն (türkçülük) և ադրբեջանականություն (azərbaycançılıq): Առաջինը ձևավորվել է մինչխորհրդային շրջանում, երկրորդը՝ խորհրդային։ Երկրորդի դեպքում խոսքը ոչ թե բառի ձևին է վերաբերում, այլ՝ դրա տակ դրված բովանդակությանը։

Իշխանության և ընդդիմության պայքարն էլ հիմնականում հենց էս հոսանքները ներկայացնողների մեջ է։

Հետխորհրդային շրջանում առաջինի՝ թյուրքականության (կարդա՛ պրոարևմտյան) գաղափարախոսը Աբուլֆազ Էլչիբեյն էր, ով ունեցավ կարճ իշխանություն և խայտառակ պարտություն կրեց երկրորդի՝ ադրբեջանականության (կարդա պրոռուսական, պրոխորհրդային) գաղափարախոսի՝ Հեյդար Ալիևի կողմից։

Իլհամ Ալիևը փորձում է հաշտեցնել ադրբեջանականությունը թյուրքականության հետ, տարալուծել դրանք իրար մեջ, խլել իր այսօրվա ընդդիմադիրների հիմնական զենքը, նստել միանգամից երկու աթոռի վրա։

Պատերազմի առումով դա հսկայական արդյունք տվեց, բայց թե ինքնության ու հետագա արտաքին քաղաքականության առումով ինչպիսի խնդիրներ կհարուցի սա, կերևա հետո»։



Նման նյութեր