ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին հունվարի 11-ին ժամը 01:00-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, քաղաքացիներից մեկի մոտ ձախ ազդրի հետին մակերեսի ծակած-կտրած վերք է, ինչպես նաև ձախ քիմքային շրջանի հրազենային վնասվածք, մյուսի մոտ՝ գլխի գագաթային շրջանի, ձախ քիմքային շրջանի և գլխուղեղային շրջանի վնասվածքներ, ինչպես նաև ձախ քիմքային շրջանի սալջարդ, քթոսկրային բեկորային բաց կոտրվածք: Դեպքի վերաբերյալ կատարվում է նախաքննություն: