Ստեփանակերտում նոյեմբերի 7-ին 92 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Վահանի Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ում ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի էջը։
Ըստ աղբյուրի՝ Նորա Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 18:00-ից, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, նույն վայրից:
«ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը խորին ցավակցությունն է հայտնում նախագահ Սարգսյանին, նրա ընտանիքին, հարազատներին և մերձավորներին»,- ասվում է գրառման մեջ: