
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետում Նոյեմբերի 7-ին, ժամը 04:20 սահմաններում զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, 2001թ. ծնված Գրիգոր Սահակի Վարդանյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, տարվում է քննություն` դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար: