Երևանյան լճի մոտ հայտնաբերվել է հակատանկային ական
Advertisement 1000 x 90

Երևանյան լճի մոտ հայտնաբերվել է հակատանկային ական

Նոյեմբերի 7-ին, ժամը 14:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում՝ կամրջի մոտակայքում, նկատվել է հակատանկային ական։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։Փրկարարները հայտնաբերել են «TM-62» տիպի հակատանկային ական` պայթուցիչով և սահմանազատել տարածքը։

Սակրավորները ականը տեղափոխել են Արմավիրի մարզի ՊՆ «Բաղրամյան» զորավարժարան՝ հետագա վնասազերծման։