Նիդեռլանդներում բոլոր գնացքները, սկսած 2017 թվականի հունվարի 1-ից, լիովին անցել են էլեկտրամատակարարման, որն արտադրվում է քամու ուժով: Այդ մասին հայտնել է The Guardian-ը՝ վկայակոչելով Նիդեռլանդների հիմնական երկաթուղային փոխադրողին՝ NS-ին:
Ընկերությունում նշել են, որ Նիդեռլանդները դարձել է աշխարհում առաջին երկիրը, որտեղ բոլոր գնացքներն անցել են հողմային էներգիայի: Ըստ որում անցումը տեղի է ունեցել մեկ տարի շուտ, քան պլանավորված էր:
NS-ի տվյալների համաձայն՝ մեկ ժամ աշխատող հողմագեներատորը կարող է մեկ գնացքին էներգիա մատակարարել 200 կիլոմետր ուղու համար: Ընկերությունն օրական սպասարկում է շուրջ 5,5 հազար ուղեւորություններ: